Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցում բուժվողներից մեկի դրամապանակից գողացել էր 3500 եվրո. ոստիկանության բացահայտումը

Սեպտեմբեր 16,2019 17:02

Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում անհայտ անձը բուժվողներից մեկի դրամապանակից գողացել է 3500 եվրո։

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, տուժողից հաղորդում ընդունելուց հետո, ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարվեց բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին, տվեց խոստովանական բացատրություն ու ներկայացրեց գողացված գումարից 1000 եվրոն։

Միջոցառումները շարունակվում են գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախապատրաստվում են նյութեր։

 

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30