Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ճնշման տակ է «ղարաբաղյան խմբի» կողմից. նա իրականում ցանկանում է բանակցել. Մեթյու Բրայզա

Սեպտեմբեր 16,2019 16:07

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հարցազրույց է տվել վրացական  «STARVISION TV Georgia» առցանց հեռուստաալիքին, որում անդրադարձել է նաև արցախյան հիմնախնդրին:

Լրագրողը հարցրել է Բրայզային՝ արդյոք առաջընթաց տեսնում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում և հիշեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը: Ի պատասխան Բրայզան ասել է, որ Փաշինյանի հայտարարությունը կանգնեցնում է բանակցային գործընթացը:

«Լեռնային Ղարաբաղի լեգալ  կարգավիճակի ճանաչումը Հայաստանի համար ձեռքբերում է, որը կարող է ստանալ միայն բանակցությունների ավարտին, քանի որ դա հայկական կողմի գլխավոր նպատակն է: Բանակցային գործընթացում դու հիմար ես, եթե մտածում ես, որ կողմերից մեկը ստանալու է գլխավոր նվերը՝ առանց որևէ բան դրա դիմաց տալու:  Փաշինյանը հիմար չէ, շատ խելացի մարդ է: Կարծում եմ նա հիմա սաստիկ  ճնշման տակ է գտնվում՝ այսպես կոչված «ղարաբաղյան խմբի» կողմից՝ նախկին նախագահ, Քոչարյան  և այլք: Միշտ կասկածներ եմ ունեցել, որ չնայած գեղեցիկ «հեղափոխությանը», որը նա (Փաշինյանը) առաջնորդել է, նախկին խումբը, որը ունի հյուսիսի աջակցությունը,  երբեք թույլ չի տա, որպեսզի նա կոնսոլիդացնի իր քաղաքական ուժը՝ չնայած բարձր վարկանիշին, որ Փաշինյանն ուներ և դեռ շարունակում է վայելել»,-ասել է Բրայզան:

Ամերիկացի նախկին համանախագահի խոսքով՝  Փաշինյանն իրականում ցանկանում է բանակցություններ վարել: «Ինձ այդ մասին ասել են Բաքվում  բարձր մակարդակով»,-ասել է Բրայզան՝ հավելելով, որ ճնշում կա նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից, որի համար «արցախյան հակամարտությունը լավ է, քանի որ հնարավորություն է ընձեռնում գումար վաստակել և փող հավաքել ամերիկահայերից»:

Պատրաստեց՝ Հասմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30