«Չմոռանանք, որ երկար ժամանակ գործել ենք ընդդիմադիր դաշտում, եւ այդ ընթացքում որոշակի հարաբերություններ են ձեւավորվել: Քաղաքական առումով հեռացել ենք, եւ այդ հեռացումը եղել է հրապարակային՝ քաղաքական հարցերի շուրջ տարաձայնությունները հաշվի առնելով»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով «Սասնա ծռերի» հետ վերջերս տեղի ունեցած իր հանդիպմանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ մարդկային հարաբերություններ է ունեցել Գարեգին Չուգասզյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հետ, նրանց այցելել է բանտում:
Հետո, ինչպես փաստեց Նիկոլ Փաշինյանը, տեղի ունեցավ հեղափոխություն, եւ ինքը դարձավ վարչապետ, ուստի չի կարծում, որ վարչապետ դառնալու դեպքում պետք է հրաժարվի հանդիպել այն մարդկանց հետ, որոնք հետ ժամանակին շփվել է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ