Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանի պարտականությունները դադարեցվել է, նրա աշխատանքը, Բաղդասարյանի խոսքով, ԱԳՆ խոսնակը գնահատել է ոչ արդյունավետ։
Արա Բաղդասարյանը կարծում է, որ որոշումը կապված է վերջերս սոցցանցերում տարածված իր և Ռոբերտ Քոչարյանի նկարի հետ, քանի որ իրեն անծանոթ համարից զանգ է հնչել և հակիրճ ասվել՝ «Դուք հասկանում եք ձեր հեռացման պատճառները»։
«Ոչ արդյունավետ աշխատանքի պատասխանն եմ ուզում տան։ Ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ ու պայքարելու եմ, որ փոխվի այդ ձևակերպումը։ Ես կարող եմ ցույց տալ իմ աշխատանքները և ապացուցել, որ ես իսկականից աշխատանք տարել եմ, որն ունեցել է իր արդյունքները»,- ասաց նա։
Արա Բաղդասարյանը նշում է, որ ինքն Անդորրայում հյուպատոս նշանակվել է Սերժ Սարգսյանի առաջարկով՝ այնտեղ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելու համար։
«2017 թվականի դեկտեմբերին հրաման ստորագրվեց, և ես նշանակվեցի պատվավոր հյուպատոս։ Ես սկսեցի իմ աշխատանքը, ծանոթացա Անդորրայի խորհրդարանի նախագահի հետ։ Այնտեղ կար չորս խմբակցություն, որոնց հետ ես առանձին-առանձին հանդիպել եմ և ծանոթացրել մեր պատմությանը, ինչը նրանց շատ հետաքրքրել է։ Ես նրանց ասացի՝ եթե դուք ժողովրդավարության սկզբունքներով եք առաջնորդվում, ուրեմն իմացեք, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչեք, որպեսզի նման բաներ այլևս չկրկնվեն։ Նրանք ինձ հետ համաձայնվեցին, և այս տարի աշնանը այդ հարցը պետք է դրվեր խորհրդարանում, քանի որ ամեն ինչ պատրաստ էր դրա համար»,- պարզաբանեց նա։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: