«ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես արդեն ստորագրել եմ: Նա փաստացի էլ պետական պաշտոնյա չէ եւ հանգիստ կարող է հայտարարություններ անել: Ես սովորաբար արձագանքում եմ միայն այն հայտարարություններին, որոնք անձամբ կարդացել եմ: Եթե հարկ լինի՝ հետագայում կմեկնաբանեմ»,-լրագրողների հետ հանդիպմանը քիչ առաջ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանի հայտարարությանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա չհստակեցրեց՝ այդ հայտարարության մեջ Վանեցյանի կողմից քննադատություն տեսնո՞ւմ է, թե ոչ:
Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի հավանական թեկնածուներին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կան թեկնածուներ: Կքննարկենք»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Վանեցյանի աշխատանքից գո՞հ էր: Փաշինյանը պատասխանեց. «ԱԱԾ տնօրենի աշխատանքի մանրամասները հրապարակային չեն քննարկվում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ