Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Գալիս եմ եզրակացության՝ Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է»

Սեպտեմբեր 16,2019 15:45

«Կոռուպցիայի դեմ կիսապայքար չի կարող լինել: Լիարժեք պետք է լինի, թեեւ մյուս կողմից հանրությունն ասում է՝ բա թալանածն ինչո՞ւ հետ չեք բերում: Ճիշտ է ասում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. «Թալանածը հետ բերում ենք, բայց ոչ բավարար տեմպերով, որովհետեւ այդ կոռուպցիոն համակարգը հո հենց այնպե՞ս չի ստեղծվել: Այն շատ օրենքներ եւ սահմանափակումներ է դրել, որպեսզի մենք, դուք, լրագրողները չկարողանան ամբողջական պատկեր տեսնել»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Ասում էին՝ բա Սաշիկի փողերն ո՞ւր են: Չնայած՝ վերջերս իրադարձություներ են տեղի ունենում, որ գալիս եմ եզրակացության՝ Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30