Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Չէի ուզենա, բայց ստիպված ասեմ, թե ինչ կապ ունի հանքարդյունաբերությունը մեր երկրի անվտանգության հետ»

Սեպտեմբեր 16,2019 15:36

«Հանքարդյունաբերության ոլորտով հիացած չեմ եւ լավ չեմ վերաբերվում դրան, բայց այդ ոլորտը «դեմոնիզացիայի» ենթարկելու ընդհանուր միտումը եւս ընդունելի չի, այն հակասում է մեր երկրի ազգային շահերին եւ անվտանգությանը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. «Կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի հանքարդյունաբերությունը երկրի անվտանգության հետ: Ստիպված ասեմ, թեեւ չէի ուզենա: Մենք հակամարտության մեջ գտնվող երկիր ենք, ինչպես եւ այլ երկրներ, ուստի պետք է քննարկենք վատթարագույն դեպքերում երկրի կարիքները հոգալու միջոցները: Եթե, օրինակ, պատերազմ է սկսվում, դրա մեկնարկի տնտեսական խնդիրն ու անվտանգային հարցն այն է, որ երկրի արտարժույթի դեֆիցիտ չլինի»:

Փաշինյանն արձանագրեց՝ արտարժույթի առաջնային աղբյուրը զբոսաշրջությունն է, բայց երբ պատերազմ է սկսվում, զբոսաշրջիկ չի գալիս. «Այսինքն, արտարժույթի այդ աղբյուրից զրկվում ես: Արտարժույթի երկրորդ աղբյուրը սննդամթերքի արտահանումն, որը պատերազմի դեպքում արգելակվում է, որպեսզի մթերքի պակաս չլինի: Երրորդն այլ բաների, այդ թվում՝ տեքստիլի արտահանումն է, որը եւս արգելակվում է: Այս դեպքում էլ երկիրը զրկվում է արտարժույթ ձեռքբերելու հնարավորությունից: Նման ճգնաժամի պայմաններում միակ աղբյուրը, որը ՀՀ-ին կարող է արտարժույթ բերել, որքան էլ բնությունը ինձ նման սիրողին տհաճ է ասել, բայց մնում է հանքարդյունաբերությունը»:

Փաշինյանը հավելեց. «Հետեւաբար, հանքարդյունաբերությունը «դեմոնիզացիայի» ենթարկելը ճիշտ չէ: Եթե, ենթադրենք, Ամուլսարի հանքը փակենք, միջազգային հանրությունը հետեւյալ հարցը կառաջադրի՝ բա ինչո՞ւ մինչ օրս չի փակվել Զանգեզուրի կոմբինատը կամ Զոդի հանքը: Այսպես ՀՀ-ն աշխարհի տնտեսությունում սեւ խորշ կդառնա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Պատերազմի դեպքում արտարժույթի աղբյուր կլինեն նաև սփյուռքյան հանգանակությունները և արտերկյա վարկերը:

  2. 12 сентября в 10:04 ·
    Aravot.am
    ·
    Հանրապետությունում գործում են հանքաարդյունահանողների հզոր խմբավորումներ՛ որոնք զբաղվում են ՀՀ-ի և ԼՂՀ-ի ընդերքի վաճառքով,կամ գիտակցելով՛ կամ անգիտակից,որին աջակցում է կառավարությունը: Եթե՞ հաշվի առնվի արտահանվող խտանյութի պարունակությունը,ապա տեղում վերամշակման դեպքում կստեղծվի բազում աշխատատեղեր և մեծ շահույթ ՀՀ-ը: 1991- 1999թ.թ-ներին թալանվեց խտանյութի պատրաստին՝ հոսանքազրկելով ՀՀ-ը կործանեցինք հզոր արդյունաբերական կառույցները’ այն վերածելով մետաղի ջարդոնի, իսկ հետոն այսօր է: 28 տարի կերակրում եք ասելով`անտեսելով թղթի վրա գրվածը: ՀՀՇ-ից ունեինք Խաչիկ Ստամբոլցյան,ով ասում էր Ջերմուկը ՀՀ-ին կպահի,փակեք կաուչուկը : Օգտագործելով ընձեռնված հնարավորությունը՛ գործեք ի շահ ՀՀ-ին և ժողովրդին: Աշխատող հանքերը ուսումնասիրեք՛հետո նորի շահագործման մասին մտածեք:«Դուք տարբեր ձեւով եք ընկալել հեղափոխության գաղափարները, չմտնենք տափակ քննարկման մեջ, թե որն է մեծ մասի ուզածը, դա չափելի չէ»

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30