Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանք Գյումրիում տնակի մեջ են նախընտրում ապրել, բայց հարեւան գյուղում տուն ունեն». վարչապետ

Սեպտեմբեր 16,2019 15:17

«Կան տնակներ, որոնք դատարկ են: Մեծ թվի մասին է խոսքը: Որոշների պարագայում մարդիկ ստացել են բնակարան, հետո վաճառել եւ վերադարձել տնակներ: Ոմանց հանդեպ էլ պետության պարտավորություն պետք է արձանագրվեր, բայց չի արձանագրվել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Գյումրիի տնակային ավանների խնդրին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գյումրին պետք է տնակներից ազատել: Դա խոչընդոտում է քաղաքի տնտեսական զարգացմանը, բայց ոմանք Գյումրիում տնակի մեջ են նախընտրում ապրել, բայց հարեւան գյուղում տուն ունեն»,-արձանագրեց նա:

Փաշինյանի խոսքով՝ տնակում ապրելու փաստը չի ենթադրում, որ պետությունն այդ մարդու հանդեպ ունի պարտավորություն, եւ կառավարությունը դեռ անելիք ունի՝ հասկանալու, թե տնակներում ապրողների որ հատվածի առնչությամբ ունի պարտավորություն:

«Կոպիտ օրինակ բերեմ, որն անձնավորված չէ: Մարդը խաղատանը պարտվել է տունն ու ունեցվածքը: Դա չի նշանակում, թե պետությունը պարտավոր է նրան բնակարանով ապահովել»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30