Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Երբ որեւէ քաղաքացի սարքով գնում է Ամուլսարում քանդում, դա համարում եմ մանիպուլյացիա»

Սեպտեմբեր 16,2019 15:11

«Ամուլսարի խնդրի իրավիճակում կառավարությունը 100%-ոց թափանցիկ է աշխատում: Պարզվեց, որ փորձաքննությունում բանավեճ կա: «ԷԼԱՐԴ»-ին հարցրեցի՝ երաշխավորո՞ւմ եք հանքի շահագործման անվտանգությունը: Ասացին, որ երաշխավորը «Լիդիանն» է»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասում ենք, որ այս հարցում պետք է գնանք ճշմարտության հետեւից: Այն պետք է բերի այս կամ այն որոշման: Կարեւորում եմ, որ հանրությունը մանիպուլյացիաների չտրվի, այդ թվում՝ իմ հարգված-սիրված ընկերների կողմից: Երբ որեւէ քաղաքացի սարք է վերցնում, գնում-քանդում եւ ասում, որ ռադիացիան կչափի, եւ արձանագրում, որ ռադիացիա կա, ես դա համարում եմ մանիպուլյացիա»,-նշեց վարչապետը:

Դառնալով Ամուլսարի հանք տանող ճանապարհը շրջափակած ակտիվիստներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Վարչական դատարանը կայացրել է որոշում՝ ճանապարհները բացելու հետ կապված: Ասում եմ՝ ճանապարհները բացեք, որովհետեւ ՀՀ-ում կա կառավարություն, որը ճանապարհ փակելու անհրաժեշտության դեպքում կփակի այն, իսկ բացելու դեպքում՝ կբացի»:

Փաշինյանը վստահեցրեց՝ Ամուլսարի հարցում գնում են միայն ճշմարտության որոնման ճանապարհով, եւ եթե ճշմարտության ճանապարհը հանգեցնի նրան, որ «Լիդիան»-ի պարագայում հանքը չի կարող շահագործվել, ապա այն չի շահագործվի:

https://www.facebook.com/aravot.am/videos/1090273824510879/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30