ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը առաջին մրցանակ է ստացել (երկրորդ մրցանակային տեղ է գրավել) Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, ինչը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տրվել, թեեւ փառատոնի կայքում հենց այդպես էլ ներկայացված է:
Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը աշխարհի հեղինակավոր փառատոներից է եւ ընկալվում է իբրեւ «Օսկարի» նախերգանք, քանի որ այս փառատոնում հաջողած շատ ֆիլմեր դառնում են «Օսկարի» հավակնորդներ: Այս տարի Թայքա Վայթիթիի «Ջոջո ճագարը» ֆիլմը ստացել Է Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսատեսի համակրանք մրցանակը` իբրեւ լիամետրաժ ֆիլմ:
Լավագույն վավերագրական կինոնկարի համար հանդիսատեսի համակրանքը մրցանակը բաժին է հասել Ֆերաս Ֆայադի «Քարանձավին», իսկ առաջին մրցանակը շնորհվել է Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմին:
TORONTO PLATFORM մրցանակը շնորհվել է Պիետրո Մարսելլոյի «Մարտին Իդենին», ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակը` Հիթեր Յանգի Murmur ֆիլմին:
Կարդացեք նաև
Մրցանակների ողջ ցանկին կարելի է ծանոթանալ փառատոնի կայքում:
Կինոնկարի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հնարավոր չէ պարզել, քոնի որ Կարին Հովհաննիսյանը դեռ չի վերադարձել Հայաստան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ