«Աղբի այսպես կոչված ճգնաժամում որոշ ուժերի պահվածքն ինձ համար ուղղակի ամոթալի է»,-Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ փոխանակ այդ ուժերը վեր հանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է այդ ամենը ստեղծվել, «թուր ու թվանք են առել»: Նա նկատի ունի, որ թիրախավորվել է նորաստեղծ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, որը ներկայումս զբաղվում է մայրաքաղաքի աղբահանությամբ:
«Հիմա կասկած չկա, որ Երեւանում աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ: ՀՀ պատմության մեջ նման լավ որակի աղբահանություն եղած չի լինելու, վստահ եմ»,-համոզմունք հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ