Forbes պարբերականը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենախոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշային աղյուսակը, որում տեղ են գտել նաև հայկական ծագում ունեցող գործարարներին պատկանող չորս ընկերություններ:
57-րդ հորիզոնականում հայտնվել է Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպ» ընկերությունը՝ 172 միլիարդ ռուբլի հասույթով: 80-րդ հորիզոնականում «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերությունն է՝ 122.3 միլիարդ ռուբլի հասույթով, որը պատկանում է Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին:
134-րդ հորիզոնականում հայտնվել է «Ավիլոն» ընկերությունը՝ 78.1 միլիարդ ռուբլի հասույթով, որի համասեփականատերն է Կամո Ավագումյանը: «Մետաֆրակս» ընկերությունը, որի տնօրենների խորհրդի նախագահը Արմեն Գարսլյանն է, զբաղեցրել է 168-րդ հորիզոնականը՝ 56.6 միլիարդ ռուբլի հասույթով:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում «Լուկօյլ»-ն է, որի հասույթը կազմել է 8.036 տրիլիոն ռուբլի, երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Սուրգուտնեֆտգազ»-ը (1.867 տրիլիոն ռուբլի), որին հաջորդում է X5 Retail Group ընկերությունը (1.533 տրիլիոն ռուբլի):
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Հասմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ