Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մինչեւ տարեվերջ մարտական դիրքերի 30-35%-ը կապահովվի խմելու ջրով». վարչապետ

Սեպտեմբեր 16,2019 14:16

Հայաստանի պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019թ.-ին ավելացել են շուրջ 26%-ով՝ կազմելով ավելի քան 313 միլիարդ դրամ: Նախորդ տարվա ցուցանիշը եղել է մոտ 247 միլիարդ դրամ: Այս մասին այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա փոխանցմամբ՝ կառավարությունը հավելյալ 2,1 միլիարդ դրամ է տրամադրել՝ զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար:

«Այս տարվա հունիս-օգոստոսին հինգ տոկոսով ավելացել է արեւային էներգիայով սնուցվող դիրքերի քանակը: 5-10%-ով ավելացել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ խոցման միջոցների քանակը: Առաջնագծում մոտ 10%-ով ավելացել է ժամանակակից տեսադիտարկման սարքերի քանակը: Մինչեւ տարեվերջ մարտական դիրքերի 30-35%-ը կապահովվի խմելու ջրով»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ ասաց, որ 2020թ.-ի պետբյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114%-ով:

Հիշեցնենք՝ վարչապետն այսօր ներկայացնում է 100 նոր փաստ՝ նոր Հայաստանի մասին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30