Նուր-Սուլթանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը Տոկիո 2020-ի երկրորդ ուղեգիրը նվաճեց:
Այսօր պայքարի մեջ ներգրավված 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, սկսելով 1/16 եզրափակչից, միմյանց հետեւից առավելության հասավ ճապոնացի, վենեսուելացի եւ բելառուս մրցակիցների նկատմամբ, հասավ կիսաեզրափակիչ՝ միեւնույն ժամանակ ապահովելով 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր:
Կիսաեզրափակչում Չալյանի մրցակիցը լինելու է շվեդ Ալեքս Կեսիդիսը:
Երեկ վարկանիշ էր նվաճել նաեւ մեր «Ճերմակ արջը»՝ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ