Բրիտանացի հռչակավոր կիթառահար, Black Sabbath ռոք խմբի հիմնադիր Թոնի Այոմին չի բացառել, որ խումբը կարող է նորից վերամիավորվել: Այս մասին երաժիշտը հայտարարել է սեպտեմբերի 5-ին Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հնարավոր է, չգիտեմ, 1-2 անգամ, բայց այլևս չենք շրջագայի: Այն տարիքում ենք, որ թոշակի ենք անցել, բայց պատրաստվում ենք շարունակել նվագել… Եթե ինչ-որ բան էլ անենք, կարճատև կլինի»,-ասել է երաժիշտը:
2017թ. հանրահայտ խումբը Բիրմինգհեմում ավարտեց «THE END» խորագրով շրջագայությունը՝ ամփոփելով խմբի 49-ամյա գործունեությունը:
2012թ. Թոնի Այոմի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ, այժմ նա ռեմիսիայի փուլում է, չի կարող երկարատև ճամփորդել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Հասմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ