Այս պահի դրությամբ՝ նախորդ տարվա մայիսից մինչ օրս, ՀՀ-ում նոր ի հայտ եկած աշխատատեղերի թիվը 65 000 է: Խոսքը գրանցված աշխատատեղերի մասին է: Այս մասին այսօր Վանաձորրի տեխնոլոգիական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ներկայացնում է 100 նոր փաստ՝ նոր Հայաստանի մասին: Փաշինյանի տեղեկացմամբ՝ նշյալ ցուցանիշում մինչեւ 150 000 դրամ աշխատավարձ ստացողների թիվը կազմում է ավելի քան 11 000, իսկ միջինացված աշխատավարձը 400 դրամ է: «Սա պարզապես վիճակագրական ցուցանիշ չէ, այս մարդիկ 6 միլիարդ դրամի եկամտահարկ են վճարել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մյուս փաստը, ըստ Նիկոլ Փաշինյանի, 1000 խոշոր հարկատուների հարկերի վճարման ծավալի աճն է: Մասնավորապես, հարկերի վճարումն ավելի է 64 միլիարդ դրամով: Այդ հարկատուների թվում են «Սաս Գրուպ»-ը, «Սպայկա»-ն, «Ֆլեշ»-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀԷՑ-ը:
Մյուս փաստը, Փաշինյանի փոխանցմամբ, այն է, որ գրանցվել է 20 000 նոր տնտեսվարող: Նիկոլ Փաշինյանը որպես փաստ մատնանշեց նաեւ այն, որ ավելացել է ՀՀ եկող զբոսաշրջիկների թիվը. «2019թ. առաջին կիսամյակում արձանագրվել է զբոսաշրջության ոլորտի 12,8% աճ: Զբոսաշրջիկները մեր երկրում ծախսել են ավելի քան 200 միլիոն դոլար ավելի, քան նախորդ տարի»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/2420974501271733/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ