Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը անգործությամբ է զբաղված Մանվել Գրիգորյանի մասով․ Լևոն Բաղդասարյան. Ա1+

Սեպտեմբեր 16,2019 13:43

«Մանվել Գրիգորյանի գործով տեղի է ունենում ընտրովի արդարադատություն»,- այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Վերջինիս խոսքով` պաշտպանական կողմը իր հիմնական գործառույթը իրականացնելու փոխարեն շաբաթը մեկ ասուլիս է տալիս, որ հայտնի իրավունքի խախտման մասին, սակայն պետական լիազոր մարմնի կողմից ոչ մի արձագանք չկա։

Լևոն Բաղդասարյանի կարծիքով՝ Արսեն Թորոսյանը բացահայտ օրենքից դուրս գործողություններ է իրականացնում՝ շաբաթներ շարունակ չհանձնարարելով ձևավորել համապատասխան բժշկական փուլ՝ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատելու համար։

Փաստաբանը նախարարին անձամբ չի հանդիպել, սակայն գրություն է ուղարկել․ «Այդտեղ նույնպես նա խախտել է օրենքի պահանջը՝ գոնե միջանկյալ պատասխան չուղարկելով արդեն երկու-երեք ամիս»։

Փաստաբանի խոսքով՝ միջգերատեսչական հանձնաժողովների տված արդյունքները համադրելուց հետո պարզ է դառնում, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն օր օրի վատանում է։ Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալի հիվանդությունների վատթարացման պատճառն ու հնարավոր արդյունքների կրողը համարվելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30