Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստան»-ը կմիանա ԲՀԿ-ի նախաձեռնությանը. Գեւորգ Գորգիսյան

Սեպտեմբեր 16,2019 13:19

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշել է միանալ ԲՀԿ-ի նախաձեռնությանը` ԱԺ-ում «Լիդիան Արմենիա» ընկերության ներդրումների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու:

Հիշեցնենք, քննիչ հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է 33 ստորագրություն: ԲՀԿ-ն ունի 26 պատգամավոր, «Լուսավոր Հայաստանը»`17`առանց խմբակցությունը վերջերս լքած Արման Բաբաջանյանի:

Հարցին`ի՞նչն է ստիպել «Լուսավոր Հայաստանին»`միանալ այդ նախաձեռնությունը, Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց, որ 400 միլիոն դոլարի ներդրումների մասին քանիցս հնչել է կառավարության կողմից, «Լիդիան Արմենիան» նման թիվ չի հնչեցրել. «Ընդ որում, խոսքը գնում էր`արբիտրաժում, թե մենք ինչքա՞ն ենք պարտվելու: Այդ պարագայում, կարծում եմ, դրա մեջ պետք է մտնեն ակնկալիքները, այն գումարը, որը նախատեսվում էր ստանալ: Հետևաբար, վստահ չեմ, որ դա այդ 400 միլիոնը կլինի միայն»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30