ԿԸՀ-ն ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ ընտրված թեկնածուին տրամադրելու մասին արձանագրություն է ներկայացրել ԱԺ-ին: Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ պատգամավորական մանդատը հանձնվում է «Իմ քայլի» համապետական ցուցակով հաջորդ թեկնածուին՝ Արթուր Մանուկյանին:
Պատգամավորները ծափողջույներով շնորհավորեցին նորընտիր պատգամավորին: Վերջինս էլ, ինչպես կարգն է, երդվեց հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ արխիվային, Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից