Ադրբեջանում երկրի նախագահ Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ՝ զորքերի, ռազմական տարբեր միավորումների և կազմավորումների ներգրավմամբ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, զորավարժություններին մասնակցում է մինչև 10 հազար զինծառայող, ավելի քան 100 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 120 հրթիռային և հրետանային համակարգեր, ականանետեր, մինչև 20 միավոր բանակային և առաջնային ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժությունների թեման է «լեռներում հակահարձակողական գործողությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերի մշակումը՝ նախազգուշական հարվածներ հասցնելու ճանապարհով, որի նպատակն է ջախջախել հակառակորդին»:
Պատրաստեց՝ Հասմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ