Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրեցի եւս մեկ ընտանիք կլքի վագոն-տնակը

Սեպտեմբեր 16,2019 13:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի: Նպատակը եղել է նույնը. բնակարան կառուցելով՝ փոխել մարդկանց կյանքն ու մտածելակերպը: Գործակցող կողմերը վստահ են, որ ցանկացած աջակցություն կարող է նպաստել Գյումրի քաղաքի շենացմանը: Եվ որ «աղետի գոտի» բառակապակցությունը կդադարի լինել այս քաղաքը բնութագրող արտահայտություն:
Սողոյան-Թադեւոսյանները, շատերի նման՝ իրենց տունը կորցրել են 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Դրան հաջորդել են մետաղական տնակում ապրելու երկար ու ձիգ տարիները։ 2012 թվականին ընտանիքին հաջողվել է գնել կիսակառույց շինություն, սակայն շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել այդպես էլ չեն կարողացել։

Ամուսնությունից հետո, մինչեւ օրս վագոն-տնակում ապրող Քրիստինան, տարբեր փորձությունների միջով է անցել: Նրա երազանքների տունը մնացել է կիսակառույց շինություն՝ ամուսնու առողջական լուրջ խնդրի պատճառով: Երիտասարդ կինը ստանձնել է իրավիճակից դուրս գալու պատասխանատվությունը՝ արտերկրում բուժվող ամուսնուն թիկունք լինելու համար: Քրիստինայի նախաձեռնությանն սկսել են աջակցել բնակարանաշինության գործում տարիների հաջողված փորձ ունեցող կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:

«Տնակում ձմեռը շատ ցուրտ է։ Ամենադժվարը առավոտներն են…Փորձում ենք մի փոքր տաքացնել, սակայն՝ անօգուտ։ Իսկ ամռանն անտանելի տոթ է։ Մեր երազանքն է՝ որքան հնարավոր է շուտ ազատվել մետաղական տնակից։ Շնորհակալ եմ կամավորներին՝ օգնության ձեռք մեկնելու եւ շինարարական աշխատանքները եւս մեկ քայլով ավարտին մոտեցնելու համար»,- ասել է Քրիստինան։

«Դարձյալ Գյումրիում ենք՝ իր փոքրիկ «անկախությունը» ստեղծող այս ընտանիքին աջակցելու համար: Հետաքրքիր ու խորհրդանշական է, որ ընդամենը 10 օր հետո, մենք նշելու ենք մեր երկրի Անկախության տոնը: Առաջին հայացքից, դա որեւէ կապ չունի թեմայի հետ: Գուցե այդպես է, բայց շատ լավ առիթ է իրականացվող շինարարության ընթացքում սրտանց ուրախանալու համար: Հատկապես Գյումրիում, բնակարան չունեցող ամեն ընտանիք դեռեւս հիշում է երկրաշարժն ու ավերիչ հետեւանքները: Ժամանակն է մեկընդմիշտ մոռանալ անցած կյանքի դժվարին ճանապարհը, չխուսափել խնդիրներից, գնալ դրանց ընդառաջ, փորձել լուծել եւ յուրաքանչյուր տոնի հետ՝ ամրանալ ու առաջ շարժվել: Մեծ հաջողությունը ստեղծվում է փոքրիկ քայլերից: Մենք այստեղ ենք՝ մեր գործով այդ ամենը փոխանցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կորցնել սեփական տունն իրապես ցավալի է։ Չնայած, այս ընտանիքը հայտնվել է առողջական եւ ֆինանսական խնդիրների առջեւ՝ չի հուսահատվել եւ շարունակել է հավատալ, որ իրենց երեխաները կմեծանան բարեկեցիկ պայմաններով ապահովված տանը։Շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը մեծ օգնություն էր ընտանիքի համար։ Գյումրիում այս տարի բնակարանաշինության ծրագրով կլուծվի հինգ ընտանիքի բնակարանային խնդիր»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Մինչեւ տարեվերջ կավարտվի երկար սպասված տան շինարարությունը։ Կամավորների օգնությամբ իրականացվել են հատակի բետոնացման աշխատանքները։

«Առավոտ» օրաթերթ
14.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30