Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Հենրիկ Սարգսյանը (91 կգ) առաջ է ընթանում առանց մենամարտելու:
Առաջին փուլում վիճակահանությամբ նա ազատ էր եւ պայքարը պետք է սկսեր երկրորդ փուլից: Սակայն երեկ նրա մրցակիցը՝ ամերիկացի Ադրիան Թիլմանը, չէր ներկայացել մենամարտին, ինչի հետեւանքով հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ