Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի ընդդիմադիր գործչին սկզբից սպառնացել են «գամել», հետո առևանգել են և դատապարտել 30-օրյա կալանքի. jam-news.net

Սեպտեմբեր 16,2019 10:26

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Ռուսլան Ամիրլին առևանգվել է սեպտեմբերի 10-ին, իսկ հաջորդ օրը 30-օրյա վարչական կալանքի դատապարտվել մանր խուլիգանության մեղադրանքով։ Դրանից առաջ նրան սպառնացել են և խոստացել «գամել» կուսակցության առաջնորդին։

Ռուսլան Ամիրլին «կամավորների» խմբից է, որոնք պահպանում են կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի անվտանգությունը։

«Մի քանի օր առաջ ոմն Ֆուադ Մուրադով զանգահարել է Ռուսլանին և ասել, որ նրան գամելու է ինձ 150մմ մեխերով», – պատմել է Քերիմլին ֆեյսբուքյան իր էջում։

Սեպտեմբերի 10-ի ցերեկը կուսակիցները հաղորդել են, որ 7-8 մարդ առևանգել է Ռուսլան Ամիրլիին փողոցից և տարել անհայտ ուղղությամբ։

Սեպտեմբերի 11-ի կեսօրին պարզվել է, որ Ամիրլին գիշերն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, իսկ առավոտյան նրան դատարան են տարել։

Ժողովրդական ճակատի ակտիվիստներն ու լրագրողները հավաքվել են դատարանի շենքի մոտ, սակայն ոստիկանությունը նրանց ներս չի թողել, և ծեծկռտուք է առաջացել։

Արդյունքում՝ դատարանը Ռուսլան Ամիրլիին դատապարտել է 30-օրյա վարչական կալանքի մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Ալի Քերիմլիի ֆեյսբուքյան էջից լուսանկարում՝ Ռուսլան Ամիրլին ձախից եւ Ալի Քերիմլին՝ աջից: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30