Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Խանտի-Մանսիյսկում ընթացող ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկությունում մնաց առանց հայրենակիցների: Առաջին շրջանի ավարտին պայքարը լքեցին Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ երկրորդում թայ-բրեքից հետո նրանց միացավ Սերգեյ Մովսեսյանը:
Խանտի-Մանսիյսկում էին նաեւ Բրազիլիան ներկայացնող Գիրիգոր Սեւագ Մխիթարյանն ու ԱՄՆ- ի դրոշի ներքո հանդես եկող Սամուել Սեւյանը, սակայն նրանք նույնպես հրաժեշտ են տվել մրցաշարին:
Երրորդ շրջանում Արոնյանը խաղում է ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ