Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արման Բաբաջանյանի՝ փորձ է արվում կոծկել հանցագործությունը․ ոստիկանությունը պարզաբանում է

Սեպտեմբեր 15,2019 21:28

Քիչ առաջ այցելեցի օրեր առաջ զինված մահափորձի ենթարկված Անդրանիկ Հակոբյանին։

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Շինարարներ 25 հասցեում գտնվող VTB բանկի մոտ՝ Անդրանիկ Հակոբյանի տան հարակից բակում, Սևակ Սերոբյանի (ծնված 02.08.87թ.-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում) գլխավորությամբ՝ 5 հոգով հարձակվել են Անդրանիկ Հակոբյանի վրա և սառը զենքի՝ երկաթյա կաստետի կիրառմամբ՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել նրան և դիմել փախուստի։

Դատաբժշկի եզրակացությամբ արձանագրվել է՝ Աջակողմյան հեմոսինուս։ Աջ և ձախ այտային աղեղների, աջ հայմորյան խոռոչի հետին բազալ պատի բազմաբեկորային տեղաշարժով կոտրվածքներ։ Աջից ստորին ծնոտի հոդային ելունի և քթոսկրի ձախ կողմնայիյ պատի բերային քիչտեղաշարժով կոտրվածքներ։

Անդրանիկ Հակոբյանը ենթարկվել է վիրահատության։ Այժմ տանն է։

Ոստիկանությունը, դատախազությունը տոտալ անգործություն են հանդես բերում։ Հետաքննիչի կրավորականությունը և գործին հնարավոր մեղմ որակավորում տալու շահագրգռությունը կասկածներ է առաջացնում, որ փորձ է արվում կոծկել հանցագործությունը և թաքցնել հանցագործության գլխավոր դերակատարին և նրա աջակիցներին։

Տեղեկացնեմ, որ հայտնի են թե՛ այս դաժան հանցագործության կատարողները և թե՛ նրա/նրանց հովանավորները։

Ոստիկանապետին և գլխավոր դատախազին հորդորում եմ ժամ առաջ գործը վերցնել ուշադրության տակ և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ գործի բացահայտման և մեղավորներին արժանի պատժի ենթարկելու համար։ Անդրանիկ Հակոբյանի ընտանիքը այս պահին անհրաժեշտ պաշտպանության կարիք ունի և դա մեծապես կապված է այս դեպքի բացահայտումից և հետագա ընթացքից։

Արման ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

https://www.facebook.com/babajanyana/posts/2712493665448010?__tn__=-R

ՀՀ ոստիկանությունը, արձագանքելով պատգամավորի ֆեյսբուքյան գրառմանը՝ պարզաբանում է․

Արման Բաբաջանյան տվյալներով օգտատերը «ֆեյսբուքյան» էջում հրապարակում է կատարել հետևյալ վերտառությամբ. «Զինված մահափորձ կյոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ»։ Օգտատերը ներկայացրել է դեպքի իրեն հայտնի մի շարք հանգամանքներ, նույնիսկ որոշել է տուժողի վնասվածքների ծանրության աստիճանը (ախտորոշումը շփոթելով դատաբժշկի եզրակացության հետ), կատարվածն էլ որակել’ սպանության փորձ։

Բացի այդ իրավապահ մարմիններին, այդ թվում` ոստիկանությանը, մեղադրել է անգործության մեջ։ Պարզաբանենք, որ ահազանգը ստանալուն պես ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկել են օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ։ Դեպքի վերաբերյալ սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ծեծի ենթարկվածի մորից հաղորդում է ընդունվել, ըստ որի` որդու հետ վիճաբանողները երեքն են եղել, իսկ հարվածներ հասցրել է մեկը։ Ի դեպ, ոստիկանության տեղեկություններով` ենթադրյալ կասկածյալն ու ծեծված տղամարդը վաղեմի ծանոթներ են, նույնիսկ` մեկն աշակերտել է մյուսին։

Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս ոստիկանության Մաշտոցի բաժին չի ստացվել։ Ի դեպ, ոստիկանության ծառայողները այցելել են հիվանդանոցում գտնվող տղամարդուն։ Վերջինս կատարվածի վերաբերյալ հաղորդում և բացատրություն չի տվել, նույնիսկ բանավոր որևէ տեղեկություն չի հայտնել։ Այսուամենայնիվ, ոստիկանությունը շարունակում է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ’ դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Օգտատերերին հորդորում եմ կատարվածը չտեղափոխել զգացմունքային վերլուծության հարթություն և կատարել իրավաբանության հետ աղերս չունեցող եզրահանգումներ, ինչն այս դեպքում, մեղմ ասած, տեղին չէ։

https://www.facebook.com/www.police.am/photos/a.1046767218676874/2601681233185457/?type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30