ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի հետ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում է նաեւ Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար (տեղի մշակույթի նախարարը) Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե համագործակցության ինչ եզրեր է տեսնում Մատենադարանի եւ ընդհանրապես Հայաստանի հետ:
Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարը նշեց, որ ուրախ է Հայաստանում ներկա գտնվելու համար. «Մենք համարում ենք, որ Քուվեյթը եւ Հայաստանը բարեկամ երկրներ են, եւ արդեն համագործակցում են տարբեր բնագավառներում՝ քաղաքականից մինչեւ մշակութային:Այժմ այստեղ ենք մշակութային հարաբերություններն ավելի սերտացնելու նպատակով»:
Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը նշեց, որ հանդիպել են նախագահ Սարգսյանի հետ եւ ոգեւորված են Հայաստանի նախագահի հետ հանդիպումով. «Համագործակցության տարբեր ծրագրեր ենք նախատեսում եւ մշակում»: Նա հայտնեց, որ պատրաստվում են երկու մեծ ծրագիր իրականացնել, դրանցից մեկը վերաբերում է Քուվեյթի ամենամեծ մշակութային կենտրոնի՝ իսլամական մշակույթի եւ արվեստի ամենաարժեքավոր նմուշները Հայաստանում ցուցադրելուն: Մյուսը՝ հայկական մշակութային շաբաթի իրականացումն է Քուվեյթում եւ Քուվեյթի մշակութային շաբաթի անցկացումը Հայաստանում:
Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը հավելեց, որ Մատենադարանի հետ եւս գործակցության եզրեր կան, ինչպես օրինակ ժամանակակից սարքավորումներով հնագույն ձեռագրերը թվայնացնելը եւ տարածելը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ