Նուր-Սուլթանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին մեդալը նվաճեց:
Սլավիկ Գալստյանը ոչ օլիմպիական 63 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7-5 հաշվով հաղթեց Իրանը ներկայացնող Մեյսամ Քարամալ Դալխանիին ու բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ