Նուր-Սուլթանում հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Հայաստանի ըմբիշների մասնակցությամբ այսօր հետաքրքիր է ընթանում:
Նախ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյան-Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդ 1/8 եզրափակիչ գոտեմարտի վերջին վայրկյաններին մրցավարները հաղթանակը նվիրեցին եգիպտացուն: Միավորների հավասարության պայմաններում հայ ըմբիշն առավելություն ուներ, սակայն անհասկանալիորեն գորգի մրցավարը Կարենի կողմից գլխի վտանգավոր շարժում արձանագրեց՝ երկու միավոր նվիրելով Էլսայեդին:
97 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի ու աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում հանդիպեց թուրք Գենկ Իլդեմին: Վերջինիս երկու անգամ չորեքթաթ դրություն իջեցնելուց հետո Արթուրը առջեւում էր 4:0 հաշվով: Տեսնելով, որ անզոր է միավոր վաստակել, Արթուրի մրցակիցը գոտեմարտի վերջին րոպեին ցուցադրաբար տապալվեց հատակին՝ ձեւացնելով, թե ուժեղ հարված է ստացել դեմքին: Ճիշտ է, գորգի մրցավարը ենթարկվեց ներկայացմանը՝ թուրք մարզիկին երկու միավոր տալով, սակայն մեր «Ճերմակ Արջը» համոզիչ հաղթանակ տարավ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ