Լրահոս
Օրվա լրահոսը

Խոչընդոտվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության այցը Շիրակի պետական համալսարան

Սեպտեմբեր 15,2019 11:20

Խոչընդոտվել է «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության մոնիթորինգային այցը Շիրակի պետական համալսարան/Shirak State University- ում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության կողմից ՇՊՀ-ում իրականացվելու է մոնիթորինգ, որի շրջանակներում դիտարկվելու է համալսարանում ծավալվող գործունեության և դե յուրե՝ սահմանված կանոնադրային և կանոնակարգային պահանջներին դրանց համապատասխանությունը։
Մոնիթորինգի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 13-ին, նախաձեռնության համակարգող Գևորգ Ղուկասյանը և նույն համալսարանի երկու ուսանողներ իրականացրել են ստուգայց՝ դիտարկելու ՇՊՀ Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետային ուսանողական խորհրդի ընտրությունը: Նախապես պարզելով, որ ֆակուլտետային ուսանողական խորհրդի ընտրության կարգի մասին հայտարարությունը չի համապատասխանում ուսանողական խորհրդի կանոնադրական պահանջներին` նախաձեռնության ներկայացուցիչները, որոշել են կանխել և փորձել են ճշգրտել ընտրությունների կազմակերպման ոչ իրավաչափ գործողությունների ընթացքը, լսել այդ մասին բացատրություններ։ Նախաձեռնության ներկայացուցիչներն առաջարկել են իրականացնել ընտրությունների կազմակերպման նոր փուլ, որը կհամապատասխանի կանոնադրական պահանջներին՝ դիտարկելով յուրաքանչյուր ընտրված ներկայացուցչի թեկնածության կանոնադրային իրավունքը։

Այնուամենայնիվ, քվոտայի բացակայության պայմաններում ընտրությունները տեղի չունեցան, մինչդեռ մոնիթորինգային խմբի բացակայության պայմաններում հստակ չէ, թե ի՞նչ կարող էր տեղի ունենալ։
Նախաձեռնության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը կանոնադրային և իրավաչափ ընտրությունների անցկացման անհրաժեշտության և կանոնադրային պահանջների խստագույն պահպանման մասին փորձել է զրուցել ՈւԽ նախագահի՝ ժ/պ Ժորա Նիկողոսյանի հետ, սակայն ապարդյուն: Նույնը փորձելով բացատրել Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի ՈւԽ նախագահ Ռիմա Գրիգորյանին և բախվելով չլսելու և հասկացված չլինելու խոչընդոտի հետ, ակնհայտ է դարձել, որ զուր են ջանքերն այդ ուղղությամբ։

Խոսակցությանը կողքից հետևող, վարչական աշխատող Արթուր Չարչօղլյանը, միջամտելով նախաձեռնության համակարգող Գևորգ Ղուկասյանի և ՈՒԽ նախագահի ժ/պ-ի միջև տեղի ունեցող խոսակցությանը, փորձել է այն տեղափոխել անձնական դաշտ՝ նախաձեռնության ներկայացուցչին կոչելով «ապերիկ», փորձելով ճշտել վերջինիս բնակության վայրը և հեռախոսահամարը՝ հետագայում հարաբերություններ ճշտելու նպատակով, այնուհետև դուրս է հրավիրել բուհ-ից՝ «խոսելու»:

Դրսում տեղի ունեցած խոսակցությանը ներկա են եղել ՈւԽ նախագահի ժ/պ Ժորա Նիկողոսյանը, վարչական մասի աշխատող Արթուր Չարչօղյանը և «Ռեստարտ Գյումրիի» ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը: Բակում տեղի ունեցած խոսակցության ժամանակ արդեն բավականին հանգիստ տոնով Արթուր Չարչօղլյանը շարունակել է զրույցը: Ըստ էության ՇՊՀ ՈւԽ-ի ամբողջ աշխատանքն ու գործունեությունը վերահսկվում է հենց վարչական աշխատող` Արթուր Չարչօղլյանի կողմից, արդեն երկար տարիներ, որի վերաբերյալ կան փաստեր և վկայություններ:

Դրսում՝ ՇՊՀ բակում, նախաձեռնության համակարգողը փորձել է բացատրել, որ հայտարարված ընտրության կարգը չի համապատասխանում կանոնադրական պահանջներին և պատշաճ չէ, չասելով, որ այն գրված է եղել անփութորեն՝ բազմաթիվ սխալներով և բացթողումներով։ Այս խոսակցությունը ևս ապարդյուն էր։ Ի պատասխան Գ. Ղուկասյանի դիտարկումներին Ժ. Նիկողոսյանը և Ա. Չարչօղլյանը պնդել են, որ իրենք չեն զգում մտահոգություն այդ կապակցությամբ։

«Ռեստարտ Գյումրի» քաղաքացիական-ուսանողական նախաձեռնության համակարգող Գևորգ Ղուկասյանը ընդգծում է, որ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության կողմից ՇՊՀ-ում իրականացվող հանրային ուսանողական-քաղաքացիական մոնիթորինգը բացառապես իրավական դաշտում է, և ցանկացած փորձ այն տեղափոխել անձնական, տղայական, թաղային բարքերի դաշտ, ընդունելի չէ, և անհրաժեշտության դեպքում նման խնդիրների լուծումները ևս կհանգրվանեն իրավական դաշտում։ Սա և՛ կոչ է, և՛ հորդոր ուղղված ՇՊՀ-ում որոշումներ կայացնողներին, լինեն դրանք լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ որոշում կայացնողներ՝ մենք աշխատում ենք հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը և դրանից բխող օրենսդրական կարգավորումներն ու ենթաօրենսդրական ակտերը, դրանցից բխող համալսարանի աշխատանքն ու գործունեությունը կարգավորող կանոնադրությունը և այս ամենին հակասելու հիմք չունեցող ՈւԽ կանոնադրության կետերին համաձայն։ Ցանկացած քայլ կամ արարք, որը կհակասի վերոնշյալներին, ստանալու է իրավական խստագույն պատասխան՝ հասկանալի բոլորին։

Ցանկանում ենք այսուհետ տեղեկացնել, որ նախաձեռնության մոնիթորինգային ծրագրի շրջանակներում հաջորդող բոլոր ստուգայցերը տեսանկարահանվելու են, անհրաժեշտության պարագայում նաև ձայնագրվելու են նախաձեռնության անդամների կողմից։

 

«ՌԵՍՏԱՐՏ ԳՅՈՒՄՐԻ» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ 

https://www.facebook.com/restartgyumri/posts/366600374243013?__tn__=K-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30