Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Ուդմուրտիայի մայրաքաղաքում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում ընթանում է առաջ: Երկրորդ շրջանում Արոնյանը 1,5:0,5 հաշվով հաղթեց իրանցի գրոսմայստեր Պարհամ Մաքսուդլուին ու պայքարը կշարունակի երրորդ շրջանում:
Սերգեյ Մովսեսյանը երկու ոչ-ոքի է արել չինացի Դին Լիրենի հետ: Այսօր թայ-բրեքում հայտնի կդառնա, թե նրանցից ով կլքի պայքարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ