Սեպտեմբերի 14-ին, ժամը 15:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի 9 հարկանի շենքերից մեկի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Փարամազի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:09-ին: Այրվել է 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսած գազը: Տուժածներ չկան:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ