Լրահոս
Օրվա լրահոսը

Հավի կրծքամսով, բրոկոլիով եւ դդմիկով ֆրիկասե

Սեպտեմբեր 15,2019 12:30

Անծանոթ անվանը մի խաբվեք, իրականում ֆրանսիական խոհանոցի այս նմուշը՝ ֆրիկասեն, շատ պարզ եւ համեղ ուտելիք է: «Ֆրիկասե» է կոչվում նաեւ պատրաստման եղանակը, երբ միսը, հիմնականում՝ հավի, սկզբում տապակվում է, ապա շոգեխաշվում է, գլխավորապես՝  սպիտակ թանձրուկի մեջ:

Անհրաժեշտ մթերքները

Հավի կրծքամիս- 1կգ

Բրոկոլի- 0,5 կգ

Դդմիկ- 0,5 հատ

Սխտոր-3 պճեղ

Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ- ըստ ճաշակի

Ալյուր- 2 ճաշի գդալ

Բուսական յուղ- 3 ճաշի գդալ

Սպիտակ գինի-100 գրամ (պարտադիր չէ)

Կաթնասեր-100 գրամ

Թթվասեր-300 գրամ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը լավ լվանալ, եթե ոսկորով է, ոսկորից զատել: Լավ չորացնել եւ կտրատել հավասարաչափ, ոչ խոշոր կտորների: Աղ եւ պղպեղ անել, կարող եք ավելացնել ձեր նախընտրած համեմունքները, չորացրած կանաչիները: Թողնել համեմվի մոտ կես ժամ: Կարող եք նաեւ սառնարանում պահել 1-2 օր:

Թավան լավ տաքացնել, ավելացնել բուսայուղը, լցնել հավի կտորները: Թողնել լավ տապակվի, պարբերաբար շուռ ու մուռ տալով, որ բոլոր կողմերը հավասարաչափ եփվեն, մի թեթեւ կարմրեն:

Ավելացնել մանր կտրատած սխտորը: Ապա ավելացնել ալյուրը, լավ խառնել, թողնել մի քանի րոպե, որպեսզի ալյուրը եփվի: Բանջարեղենը լավ լվանալ: Բրոկոլիի ծաղկաբույլերը առանձնացնել, դնել մի կողմ, իսկ պոչի  մասը կեղեւահան անել, կտրատել, դդմիկը նույնպես ձողիկներով կտրատել, ավելացնել հավին, թողնել մի քանի րոպե տապակվի:  Ավելացնել սպիտակ գինին, որից հետո բրոկոլիի ծաղկաբույլերը: Ավելացնել թթվասերն ու կաթնասերը, եթե հարկ կա՝ էլի սեւ պղպեղ, աղ, խառնել, կափարիչով փակել, թողնել 5-7 րոպե շոգեխաշվի:

Կարող եք մատուցել խաշած բրնձի հետ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30