Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ջերմուկցիները սեպտեմբերի 20-ից հետո գործադուլներ ու դասադուլներ են անելու, եթե հաշվի չառնեն մեր պահանջները». Ամուլսարի պաշտպաններ

Սեպտեմբեր 14,2019 20:40

Ամուլսարի քայլերթի մասնակիցները Ազատության հրապարակում հնչեցրին իրենց պահանջները:

Երթի մասնակցում էին նաև ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գերագույն մարմնի անդամ, կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Ամուլսարի պահապանները հայտարարեցին. «Անմիջապես փոխել Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի ողջ տրամաբանությունը, որը կեղծ ու ոչ ամբողջական է: Դադարեցնել ժողովրդական պահանջի անտեսումը ու համեմատումը այն անհատների խմբի պահանջի հետ, որոնք անմիջական շահառուներն են, և հանքի բացումը ուղիղ բխում է իրենց ֆինանսական շահերից: Ուժը կորցրած ճանաչել Լիդիանի փորձաքննական պետական փորձաքննությունը՝ հենվելով բացահայտ թերությունների վրա՝ հաշվի առնելով, որ իրենց փաստարկներում անտեսված են եղել բնապահպանական բազմաթիվ գործոններ:

Ուսումնասիրել նախորդ իշխանությունների օրոք տրված կասկածելի թույլտվությունը, բացահայտել այս գործով բոլոր հանցանքներն ու կոռուպցիոն դեպքերը: Պահանջել Լիդիանից դուրս բերել շինտեխնիկան և վերականգնել լեռան՝ արդեն հասցված վնասները: Խախտված է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի սկզբունքները, խախտվել է ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի, Սևանա լճի մասին գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորումների մասին ՀՀ օրենքների դրույթները:

Հաշվի առնելով վերոնշվածը՝ հայտարարում ենք, որ թվարկված պահանջների իրականացման համար մենք ակնկալում ենք կառավարության արձագանքը խելամիտ ժամկետում: Ջերմուկի՝ մեր հայրենակիցները հայտարարում են, որ սեպտեմբերի 20-ից հետո գործադուլներ ու դասադուլներ են լինելու, եթե հաշվի չառնեն մեր պահանջները: Հորդորում ենք օր առաջ լուծել Ամուլսարի խնդիրը»:

Երթի մասնակիցները հայտարարեցին՝ մենք ամեն վայրկյան պատրաստ ենք ցույց տալ մեր ուժն ու հզորությունը հանուն Հայաստանի, եկեք երկիրը չտանենք ցնցումների:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը քննադատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որ ձայն չեն անում և ասաց, որ դրա պատճառը կռապաշտությունն է իրենց առաջնորդի նկատմամբ և աթոռը կորցնելու վախը:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30