Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին

Սեպտեմբեր 14,2019 18:15

Սեպտեմբերի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսսյեին, Վալերի Բուայեին, Գիյոմ Կասպարյանին, Ժան Պիեռ Կուբերտաֆոնին, Պիեռ Ուզուլիասին, Մուհամեդ Լաքհիլային և Դանիել Կազարյանին:

Նախարար Մնացականյանը ողջունեց ֆրանսիացի խորհրդարանականներին և երախտագիտություն հայտնեց վերջիններիս վճռականության և հետևողականության համար՝ հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման և զարգացման գործում: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամենաբարձր մակարդակով հաստատված երկխոսության դրական դինամիկան, պարբերաբար տեղի ունեցող երկկողմ փոխայցերն ու հանդիպումները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց նաև ֆրանսիացի խորհրդարանականների կարևոր դերակատարությունը՝ հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերին և դրա շրջանակներում հաստատված համագործակցությանը: ԱԳ նախարարը նշեց, որ ՖՄԿ-ն միջազգային և տարածաշրջանային համագործակցության լավ հարթակ է, և ընդգծեց, որ Հայաստանը` որպես գագաթաժողովը նախագահող պետություն, իր վճռական ներդրումն է ունենալու ֆրանկոֆոն արժեքների առաջմղման և տարածման գործում: Ներկայացնելով ՖՄԿ գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանը նաև կարևորեց կառույցի` միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության զարգացումը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նախարար Մնացականյանը նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում:

Զրուցակիցների քննարկումների կենտրոնում էին նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ և այնտեղ ունեցած հանդիպումները: Այս համատեքստում ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի պատգամավորներին` մարդու իրավունքները հարգելու իրենց սկզբունքային դիրքորոշման և վճռականության համար՝ շեշտելով, որ Արցախը նախևառաջ մարդիկ են, որոնց առանց խտրականության պետք է հասանելի լինեն բոլոր մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Նշվեց, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ մարդու ընդհանրական իրավունքների հանդեպ ցուցաբերված համերաժշության արտահայտություն է:

 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30