Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

 «Ինչ որոշում էլ կայացվի, դա կամ լինելու է ի օգուտ Հայաստանի ժողովրդի, բնության կամ այդ ամենին հակառակ»

Սեպտեմբեր 14,2019 17:36

Սեպտեմբերի 14-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբի հյուրերն էին փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը և աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը։ Ասուլիսի ընթացքում հյուրերը խոսեցին Ամուլսարի իրավական հիմնավորումների մասին, ըստ որոնց արգելվում է հանքի շահագործումը։

Անդրադառնալով իրավական խախտումներին՝ Նազելի Վարդանյանը նշեց, որ համաձայն սանիտարահամաճարակային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի՝ այսպիսի ծրագրերը պետք է անցնեն սանիտարական փորձաքննություն, որն իրականացնում է Առողջապահության նախարարությունը։ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է փորձաքննություն իրականացնելիս հաշվի առներ մարդու առողջության վրա ազդեցությունը, որովհետև ՇՄԱԳ և փորձաքննության մասին օրենքում նշված է, որ ազդեցությունը գնահատվում է ոչ միայն շրջակա միջավայրի վրա, այլ նաև մարդու առողջության վրա։ Սակայն Շրջակա միջավայրի նախարարությունը չունի այդ տվյալները և այդ մասնագետները, որպիսի գնահատի, դրա համար կա մեկ այլ օրենք, որը նախատեսում է սանիտարական առողջապահական փորձաքննություն և այդ փորձաքննությունը չի անցկացվել։

Այսինքն մենք մինչև օրս չգիտենք, թե այս ծրագրի արդյունքում մարդու առողջության վրա ինչ ազդեցություն կլինի։ Բույսերի, կենդանիների, ամեն ինչի մասին խոսում ենք, բայց կոնկրետ մարդն ինչ ազդեցություն կկրի, դրա մասին չի խոսվում։ Եվ դա այն դեպքում, որ 12 թվականի Սևանի փորձաքննական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, որտեղ նշված են չորս կետեր և այդ կետերից մեկը ռադոնի քանակության մասին է (ռադոնը  ռադիոակտիվ նյութ է)։ 12 թվականին ռադոնի քանակը երկու անգամ նորմայից շատ էր, հիմա ավելի շատ է։ Ռադոնը քիչ քանակությամբ վնաս է մարդու առողջությանը, իսկ նորմայից ավելի դեպքում՝ մահացու։Եվ որևէ մեկը դրան չի անդրադառնում։Միայն խոսակցություններ են գնում, թե մենք բավարար հիմքեր չունենք, որպեսզի անվավեր ճանաչենք փորձաքննության արդյունքները։

Նազելի Վարդանյանը հիշեցրեց, որ ի վերջո պետությունը պատասխանատու է ամեն ինչի համար՝ ասելով, որ ի վերջո դա նրանց պարտականությունը չէ ընկնել ամեն խախտումի հետևից, դա պետության գործառույթն է և բոլոր ժամանակներում պետությունն է պատասխանատու եղել և՛ փորձաքննության համար, և՛ անվտանգության համար։ Նա ավելացրեց, որ այն ամենը, ինչ նրանք արել են, արել են իրենց քաղաքացիական պարտքը կատարելով, բայց նրանց վրա որևէ մեկն այդ պարտավորությունը չի դրել։

Լևոն Գալստյանը մեկնաբանեց, թե ինչպես է ստացվել, որ Լիդիան Արմենիան առանց հինգ տարվա փորձի, որը համարվում է պարտադիր՝ թույլտվություն ստանալու համար, այնուամենայնիվ ստացել է թույլտվություն։ Ծրագրի սկզբնական փուլում մինչև 2011 թիվը մասնակից է եղել նաև համաշխարհային երկրորդ ոսկի շահագործող ընկերությունը՝ ամերիկյան  “Newmont”-ը։ Եվ բազմաթիվ ֆինանսավորողներ դարձել են ծրագրի մասնակից և սկսել են ֆինանսավորել նաև վստահելով և ծանոթ լինելով “Newmont”-ին։ Բայց 2011 թվականին “Newmont”-ը դուրս է գալիս ծրագրից։ Եվ զարմանալի է այն, որ 2008-2009 թվականից իրենք ունեցել են տարբեր թույլտվություններ և պայմանագրեր, ու այդ բոլոր թույլտվություններն ու պայմանագրերը անընդհատ առանց ինչ-որ խնդրի երկարացվել են Հայաստանի Հանրապետության նախորդ կառավարության կողմից։ Յուրաքանչյուր պայմանագրում միշտ գրված է լինում, որ ինչ-որ ժամկետից հետո ընկերությունը պետք է սկսի իր գործունեությունը, ինքը չի սկսում իր գործունեությունը, բայց պայմանագիրը նորից ու նորից երկարացվում է։ Հիմա ինչո՞ւ այս ամենը չի քննվում կոռուպցիոն տեսանկյունից։

Վերջում նշվեց, որ ինչ որոշում էլ կայացվի, դա կամ լինելու է ի օգուտ Հայաստանի ժողովրդի, բնության կամ այդ ամենին հակառակ։

 

Սոնա ՔԱԲԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30