Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման են ենթարկել Դսեղ գյուղում ապրող 33-ամյա մի տղամարդու «ԻԺ-21251» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ փայտանյութով։
Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ փայտանյութը պատրաստել է վարորդը՝ սեպտեմբերի 11-ին Դսեղ գյուղի հարակից անտառի «Խնձրոխսի» կոչվող հանդամասից հատելով 1 հատ «Բոխի» տեսակի կանգուն ծառ:
Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Թումանյանի բաժին:
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ