Լրահոս
Օրվա լրահոսը

9 բալանոց տուգանքի համակարգի միավորները երկու անգամ սպառելուց հետո վարորդը կզրկվի երթևեկության իրավունքից

Սեպտեմբեր 14,2019 16:25

Սեպտեմբերի 14-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հրավիրած ասուլիսին հ/կ-ի նախագահ Տիգրան Քեյանը խոսեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման մասին։

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծով նախատեսվում է վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով անձին տրամադրել 9 միավոր, որը նախատեսված է 100 վարչական խախտումից քսանի համար, ինչն էլ կնվազեցնի գումարային արժողությունը, փոխարենը՝ վարորդը կզրկվի բալային համակարգի միավորներից․ «Եթե տարվա ընթացքում վարորդը սպառի բոլոր միավորները, ապա նրա վարորդական իրավունքը կարող է կասեցվել մեկից մինչև վեց տարի ժամկետով, երկրորդ անգամ նույն քանակի միավորները սպառելուց հետո անձը կզրկվի երթևեկելու իրավունքից» -հավելեց հ/կ-ի նախագահ Տիգրան Քեյանը։

Կազմակերպության ղեկավարը նշեց, որ իրենց կայքում անցկացված քվեարկությանը մասնակցած 3000 վարորդից միայն  23 տոկոսն է դեմ օրինագծին․ հիմնական դժգոհություններն էլ պայմանավորված են ճանապարհային վատ վիճակով։ Տիգրան Քեյանի խոսքով 2017 թվականի վիճակագրական տվյալներով վարորդների միայն 6 տոկոսը կբախվեր վարորդական իրավունքի կասեցման խնդրին․ «Մենք առաջարկել ենք ընդառաջել գրագետ վարորդներին, որոնք կցանկանա քննություն հանձնել ու վերականգնել իրենց կորցրած միավորները՝  խուսափելով երթևեկության իրավունքի կասեցման վտանգից»։

 

Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30