Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Սեպտեմբեր 14,2019 14:50

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին։

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը նկատել է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի նշանակմամբ Իջևանում այսօր կարևոր փուլի մեկնարկ է տրվում` պայմանավորված համայնքում առաջիկայում սպասվող բաց և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու  ու նոր Հայաստանի ոգուն և էությանը համապատասխան գործունեություն ծավալող համայնքի ղեկավար ունենալու հրամայականով։ «Պարոն Ղալումյանը իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերել է լավ կառավարչի որակներ և որպես իջևանցի ունի բարի համբավ։ Իհարկե,  այս ընթացքում նրա ուսերին դրված է մեծ պատասխանատվություն, քանզի առաջիկա մի քանի ամիսներին մենք նրանից ակնկալում ենք հեղափոխական քայլեր համայնքի տնտեսության առողջացման, համայնքի բնակչության ոգու և տրամադրությունների բարձրացման հարցում, ինչը տարածաշրջանի ու Իջևան համայնքի համար պետք է զարգացման նոր էջ բացի»,- ասել է նախարարը։

Եվս մեկ անգամ շնորհավորելով Հայկ Ղալումյանին պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը նրան հաջողություններ է մաղթել Իջևանում նոր Հայաստանի քաղաքական մշակույթն  ամրացնելու կարևորագույն առաքելության ճանապարհին։

Իր հերթին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ևս շնորհավորել է նորանշանակ համայնքապետին և վստահություն հայտնել, որ Հայկ Ղալումյանը, որպես նոր ավյունով մարդ, կարող է շատ լուրջ խթան հանդիսանալ մարզպետարանի հետ արդեն ձևավորված համատեղ աշխատանքներում: Ըստ մարզպետի՝ առաջիկա ամենամեծ խնդիրը Իջևանում բարձր մակարդակով, անթերի և որակյալ ընտրական գործընթաց կազմակերպելն է, որն օրինակ կծառայի ամբողջ Հայաստանի համար:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, հավաստիացնելով, որ անվերապահորեն կնվիրվի իր գործին՝ առաջնորդվելով բացառապես արդարության սկզբունքով, ինչպես դա կանի  իր քաղաքը սիրող յուրաքանչյուր մարդ: «Համոզված եմ,  որ մեր հաջողությունների երաշխիքը ՀՀ նոր իշխանությունն է և նրա հետ համագործակցությունը»,- եզրափակել է Հայկ Ղալումյանը:

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30