Եկող շաբաթ կառավարության նիստի օրակարգում կընդգրվի որոշման նախագիծ՝ ամենաանապահով ընտանիքների և անձանց կյանքում երկար սպասված փոփոխությունը բերելու նպատակով:
Նախագծով առաջարկվում է.
1. տալ հնարավորություն որոշակի բնակության վայր եւ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության պետական ծրագրերից (այդ թվում նաեւ ընտանեկան, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն) օգտվելու համար,
2. պարզեցնել Համակարգում հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության հետ կապված սոցիալական իրավունքների իրացման ընթացակարգերը` ընտանիքին հնարավորություն տալով այդ նպատակով դիմելու նոր բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):
Սրանով կլուծվի հատկապես ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը, քանի որ նրանցից շատերն ապրում են առանց հաշվառման, նույնիսկ բնակության համար չնախատեսված կառույցներում, ամենից շատ են զգում աջակցության կարիք, սակայն դուրս են մնում պետության հոգածությունից: Այսուհետ նրանք ևս կընդգրկվեն նպաստի համակարգում, իսկ մեր աջակցությունը կդառնա ավելի հասցեական:
Կարդացեք նաև
Զարուհի ԲԱԹՈՅԱՆ
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
https://www.facebook.com/zaruhibatoyan/posts/2547598275296466?__xts__[0]=68.ARDI7cNHHu04PN0_HkjAevZRG2egCRJ4qvuVWgWlUSOg3jfGjVHZvFSMQ4oIEm2pOzo9zhYuxsq38RmT310tya8vMQ6DAvBTmpzcnXWQes6dt-pyqnueY1Y0ZlvsVQz_7FjM_D_R-IloQhOj08T-KMucjhHw6_iOAmF_pBy1jp8yMbygymiINpFfE1NWEiUwuZk6sGxJl5XC4R_M37Uo2lYfb3gyLhPkDXsAzO__Aq1wHk-9ZqbPaOy_CNemuZxRwY2Rgt2tGrN1MSjwlg7npRIxTCi0vti-Xzq7Bm0dUGFOPOCF31urCbEAJs0_P1sEuVtgBWyh7vkYf5RVpdo-aw-O&__tn__=-R