Երեկ առավոտյան տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մանկության ընկերոջն ու քավորին՝ Հայկ Ղալումյանին, նշանակել է Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբայրն է։ Քանի որ պաշտոնական հրամանը դեռ չկա, կապվեցինք Վահե Ղալումյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը։ Հիշեցնենք․ նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանն անցած շաբաթ անսպասելիորեն հրաժարականի դիմում ներկայացրեց, մինչդեռ օրեր առաջ իր շրջապատին հավատացրել էր, թե մինչեւ վերջ պայքարելու է՝ չի հեռանալու եւ դեկտեմբերի 8-ի ընտրություններին էլ առաջադրելու է թեկնածությունը: Սակայն թերեւս մի քանի օր առաջ քաղաքապետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն իր դերը խաղաց: Ակնհայտ է, որ Վ․ Ղալումյանի հրաժարականը կապված է դեկտեմբերի 8-ին նշանակված Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունների հետ։ Վ․ Ղալումյանն Իջեւանի քաղաքապետն էր 2011 թվականից, ԲՀԿ-ական էր։ Մենք զրուցեցինք պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։
– Պարոն Ղալումյան, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի ընտրությունը Ձեր եղբոր՝ իր քավորի վրա կանգնել։
– Վարչապետի որոշում է, եւ ես իր որոշումը մեկնաբանելու իմաստ չեմ տեսնում։
– Ասում էիք, որ նոր Հայաստանում պաշտոնները չեն բաշխվելու՝ ելնելով խնամի-ծանոթ-բարեկամ կապից։
Կարդացեք նաև
– Ես կարծում եմ, որ էս որոշման հիմքում քավոր-սանիկ-բարեկամը չի, հետո՝ շատ մոտ ապագայում ընտրություն է լինելու, ու ժողովուրդն է որոշելու, թե ով պետք է լինի Իջեւանի քաղաքապետը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում