Լրահոս
Օրվա լրահոսը

Ցինիզմ է, երբ գիտությունների թեկնածուին առաջարկում են բանվորի հաստիք․ իսկ ցինի՞զմ չէ կողմերից միայն մեկին լսելը

Սեպտեմբեր 14,2019 12:26

Ցինիզմ է, երբ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատորիայի բաժնի վարիչին և գիտությունների թեկնածուին, որպես այլընտրանքային աշխատանք, նորանշանակ տնօրենի ԺՊ-ն առաջարկում է բանվորի հաստիք։

Նույն կենտրոնի բակում արմատախիլ են արվել ծառեր՝ ավտոկայանատեղի կառուցելու նպատակով։
Սա իրավապահները պետք է ընդունեն որպես հաղորդում։

Նարեկ ԶԵՅՆԱԼՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

https://www.facebook.com/nzeynalyan/posts/1487376318053691?__xts__[0]=68.ARA-8J2ZW1MTzZzraLsYJvnr7-KznzbuqcOKuqg7ex4xML6U2832IpafkHe_vOot0v1U9cNP_RTRPfB2go9Oc5Lug5HGzZuFTCazf-Oy0I0FWwMoTS2bsXwipNAhtk39eyZaf2-a8I9qSqXCxqZND0jQyKaU2Yf-KlAdrIt2Sr1XhW0ZbT2giDNY39GPjFm21tITJPhXfqTCPTKcgKXtbyoFkX6om6WfGa_4AjuIH4aYA7Butbr6f_NWsU6RpIzD8FSsdLthuQogZy9hNSfxmG8v8M1siDdzbjGSFz4JJxS8ngfTkXAKev7PSr79JIy3iaM4Sh55Iru-deUuRmyNjLmFhflh&__tn__=-R

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով Նարեկ Զեյնալյանի հրապարակմանը, պատասխան-գրառմամբ է հանդես եկել․

Ի պատասխան ստորև հայտարարության։

Իսկ ցինիզմ չէ արդյո՞ք լաբորատորիայի վարիչ լինելով, բուժհիմնարկի նախկին տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն, շուկայականից գրեթե 3 անգամ ավելի մատչելի գնով սենյակ վարձակալել հենց պետական բուժհիմնարկի լաբորատորիայի ներսում և բացել սեփական մասնավոր լաբորատորիա և զբաղվել ձեռնարկատիրությամբ:

Իսկ ցինիզմ չէ արդյո՞ք, երբ հայտնաբերվում է, որ քո լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն է հետազոտվում:

Ցինիզմ  չէ արդյո՞ք, մարդկանց հանիրավի մեղադրելը: Աշխատանքից ազատվելու ծանուցումը ուղարկվել է օրենքին տառին համապատասխան, իսկ ծառերի հատման գործով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով:

Եվ վերջապես ցինիզմ չէ արդյո՞ք կողմերից միայն մեկին լսելը և նման անպատասխանատու հայտարարություններ անելը:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1010507065802225?__xts__[0]=68.ARDJeqi0XMG0VKigNpAM0UMU_RkIyTZ_OTGD7PtDjuuCtUfvVrLiHUo37YfilkB4Z6nFOJBdTEdxgnPoDqOTRyMlUTeZNxiRrWwzl6Do8OfVJU7Go_F3wPL2_dDMnxR2HIQPxyr_uAA38lPx0wdM9MtbxPLLcxNuo-uXzcaSKUP6Zo71pukBRT2_iX0PcMDRAppjZUiHc5x3rROu3mHlIQn3QjehYaf7Xyv5aQAsv7vOaeep8ZPDHcwB7_a6ibbTitTlCcvJnSbfqR20WRl0ADfWDqgWeZCNdTLuGcvU6mnSEBE9cnMm_ONeaagpGaU1Qqjdl0Cf3lbUdQy3uXWjXLrQdQ&__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30