Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեղամ Գևորգյան․ Եթե մարդիկ գտնում են, որ կա «Աշխատանքային օրենսգրքի» խախտում, թող դիմեն դատարան․ «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 14,2019 11:04

Երեւանի պետական համալսարանը, որն այս օրերին պատրաստվում է տոնել 100-ամյա հոբելյանը, հերթական անգամ հայտնվել է աղմկահարույց պատմությունների մեջ:

Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են պտտվում, որ հաստատության աշխատակիցները կանգնել են զանգվածաբար գործազուրկ դառնալու վտանգի առաջ, որ շատերն ազատվում են աշխատանքից, շատերի հետ կնքվում են ժամանակավոր պայմանագրեր կամ էլ նախկինում կնքված անորոշ ժամկետով պայմանագրերն են դարձվում ժամկետով:

Աշխատանքային պայմանագրի ժամկետի մոտալուտ սպառման գործիքը մասնավորապես կրթական հաստատություններում նախկինում հաճախ է օգտագործվել, երբ թեպետ աշխատանքն ու հաստիքները մշտական էին, դրանք զբաղեցնող մարդիկ էլ՝ երկար ժամանակ նույնը, բայց նրանց հետ ամեն տարի պայմանագրեր էին կնքվում ու վերակնքվում, ինչը գործատուին հնարավորություն էր տալիս ցանկության դեպքում արագորեն ազատվել անցանկալի անձանցից, իսկ աշխատակիցներին էլ կաշկանդում էր հաջորդ տարի պայմանագիր չունենալու հեռանկարով:

Այժմ ահա պարզվում է, որ «Աշխատանքային օրենսգրքի» այսօրինակ խախտումներ են վերագրվում նաեւ ԵՊՀ նոր ղեկավարին՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին: Այդ մեղադրանքներին արձագանքելով նա առաջարկում է՝ թող դիմեն դատարան, իսկ տեղի ունեցողը համարում է փոթորիկ մեկ բաժակ ջրում:

«Իրոք կան ժամկետային պայմանագրեր: Դրանք միշտ են եղել: Բայց խոսքը չի վերաբերում հազարավոր մարդկանց: Համալսարանում կան բազմաթիվ գործեր, որոնք ժամանակավոր են: Սա առաջինը: Երկրորդը՝ մի շարք մարդկանց՝ 10-15 հոգու հետ, կնքվել է պայմանագիր՝ փորձաշրջանով: Ընդ որում, առկա է այդ մարդկանց համաձայնությունը՝ փորձաշրջանով պայմանագիր կնքելու: Հիմա մեկ էլ ինչ-որ դատի են տալիս, որ պարզ չէ: Իրականում նպատակը ուրիշ է՝ աղմուկ բարձրացնելն է»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նա դժվարացավ հստակ նշել, թե համալսարանի աշխատակիցներից քանիսի հետ կնքված պայմանագրերն են որոշակի ժամկետով: «Այս պահին պատրաստ չեմ քանակ ասել՝ 200 է, 300 է, թե 500: Բայց նրանք կան: Օրինակ՝ մեր կողմից ֆինանսավորմամբ աշխատող գիտաշխատողները, որոնց պայմանագիրը կնքվում է մինչեւ դեկտեմբերի 31-ը, ժամանակավոր աշխատող դասախոսները, որոնց մեկ տարով վերցնում ենք աշխատանքի, կամ մեկ կիսամյակով՝ նայած՝ ինչ գործ ենք հանձնարարել: Նրանց պայմանագրերը ժամկետային են: Լինում են նաեւ, որ ժամանակավոր ընդունում ենք կոնկրետ գործեր կատարելու համար, եւ նրանց պայմանագրերը ժամկետային են: Բոլոր տեղերում էլ կան ժամկետային պայմանագրեր, բայց հիմա ասել, թե հազարավոր մարդիկ են… Նախ հազարավորը ես հասկանում եմ, որ հազարից ավելի մարդ պետք է լինի: Իսկ համալսարանում ընդամենը 2 500 աշխատող է: Այսինքն՝ ի՞նչ, համալասարանի կեսը ժամանակավոր աշխատո՞ղ է: Այդպես չէ»,- հայտարարեց Գեղամ Գեւորգյանը: Մեր ճշտող հարցին՝ վստահ է եւ պնդում է, որ «Աշխատանքային օրենսգրքի» խախտում չկա՞, նա պատասխանեց. «Ես պնդում եմ, որ թվերը ուռճացված են: Եթե մարդիկ գտնում են, որ կա «Աշխատանքային օրենսգրքի» խախտում, թող դիմեն դատարան: Մարդ կա օրումեջ է դիմում դատարան, ինչ անեմ»:

 

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30