Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզպետ․ Սեւանի զբոսաշրջային շրջանը չի ավարտվում միայն լողալով․ «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 14,2019 10:40

Այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի շատ մարդ է այցելել Սեւան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Հիշեցնենք, որ ամառվա սկզբում սոցցանցերում անընդհատ կանաչած Սեւանի լուսանկարներ էր տարածվում: Լճում մեծ քանակությամբ ջրիմուռներ կային: Սակայն ժամանակի ընթացքում դրանք ինքնամաքրվեցին: Այդ ընթացքում է Սեւանի թերակղզու ափի տնտեսվարողները ի նշան բողոքի փակել էին ճանապարհները եւ նշում էին, որ այցելուներ չկան, ինչի պատճառով իրենց աշխատանքը կանգնել է: Ինքնամաքրման պրոցեսից հետո Սեւան էր այցելել ՀՀ վարչապետը, շրջակա միջավայրի նախարարը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Ընդհանուր դժգոհությունը կապված էր լճում ջրիմուռների աճման պիկ շրջանի հետ, երբ որ տարբեր լրատվամիջոցներում անընդհատ թեման քննարկվում էր, շահարկվում էր ու դա բերում էր նրան, որ որոշ օրերի տաղավարները, հյուրանոցները դատարկ էին լինում: Դա մի քանի օր տեւեց, հետագայում ես կարող եմ ասել, որ բավական ակտիվ շրջան ունեցանք: Սեւանում շաբաթ օրը ձկան փառատոն պետք է լինի եւ այժմ էլ տարածքը բավական մարդաշատ է: Այսինքն, ի ուրախություն մեզ Սեւանի զբոսաշրջային շրջանը չի ավարտվում միայն լողալով, թեեւ հիմա արդեն եղանակային առումով լողալու համար հարմար չէ, բայց էլի մարդաշատ է: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ բավական ակտիվ տարի էր: Այս պահին թվեր դեռ չկան, բայց նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվը բավականին մեծ եղավ մարզում»,- ասաց Սանոսյանը:

Դիտարկմանը՝ կանաչած Սեւանի լուսանկարներից եւ ջրիմուռներից հետո փաստորեն հնարավոր եղավ նախորդ տարվանից ավելի շատ այցելուներ ունենալ, մարզպետն արձագանքեց. «Այո, մի քանի օր տեւեց այդ կանաչելու պրոցեսը, որից հետո ջուրը մաքրվեց ու որեւէ այլ խնդիր չկար: Նաեւ մեր համապատասխան կառույցներն իրենց ուսումնասիրությունները տեղադրեցին, որ ջրի որակի, լողալու հետ կապված խնդիրներ չկա: Այնպես որ այս փուլից հետո ամեն ինչ բնականոն ընթացք ունեցավ: Բավական ջերմառատ էր տարին եւ բավական լավ լողալու շրջան ունեցանք»:

 

Նիկոլայ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30