Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատեր Ալեքսան Զաքարյանը։
Դատարանը նրա նկատմամբ կիրառել է գրավ եւ փոխել խափանման միջոցը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ գրավի չափը 20 մլն դրամ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նյութերի նախապատրաստման արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերություններում առերևույթ չարաշահման դեպքերի վերաբերյալ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կարդացեք նաև
2017թ. ընթացքում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից կազմվել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինության կողմից խաբեությամբ առերևույթ հափշտակվել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:
Պատճառված վնասից վերականգնվել էր 210 մլն ՀՀ դրամ գումար։