Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-առաքելական եկեղեցին հայտնվել է պառակտման եզրին. BBC

Սեպտեմբեր 13,2019 23:00

Հնագույն եկեղեցիներից մեկում տարիներ շարունակ առկա հակամարտությունը մոտակա ժամանակներս կարող է վերածվել լայնածավալ ճգնաժամի: Սիբիրի, Պովոլժեի և Ուրալի հայկական հասարակական կազմակերպությունների առաջնորդները Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին մեղադրում են հափշտակումների, ագահության, կառավարման ավտորիտար ոճի և համայնքում վիճաբանություններ առաջացնելու փորձի համար: Եկեղեցու ներկայացուցիչներն իրենց հերթին նշում են, որ այս մեղադրանքների հետևում կանգնած է անգրագիտությունը և փառամոլությունը՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը` «Մեզնից խլել են մեր հավատքը. ինչպես է Հայ-առաքելական եկեղեցին հայտնվել պառակտման եզրին» խորագրով ծավալուն հոդվածում:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի անդամների մի մասը կարծում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հարազատ եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոսի գործողությունները կարող են հանգցնել եկեղեցական կանոնների խախտման և հերետիկոսության: Ինչպես գրում է BBC-ն, եկեղեցում կոնֆլիկտը կամ չեն նկատում կան փորձում են անտեսել: Գերաշնորհ Եզրասի մամուլի ծառայությունից գործակալությանը ասել են, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի ներսում խնդիրներ չկան:

Շուրջ 26 տարի Ուդմուրտիայում բնակվող Արսեն Մոսոյանը BBC-ի հետ զրույցում ասել է, որ հինգ տարի չի կարողացել կնքել դստերը, քանի որ Մոսկվայից քահանա չի եկել և ստիպված հոգևորական են հրավիրել Հայաստանից: Մոսոյանը, որը զբաղվում է շինարարական բիզնեսով, աջակցել է Իժևսկում տաճարի կառուցմանը: Տաճարը կառուցվել է Ուդմուրտիայի Հայ հասարակական կազմակերպության անդամների, գործարարների միջոցներով, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմը որևէ ներդրում չի ունեցել: 2012թ. , երբ տաճարը կառուցված է եղել, համայնքը դիմել է արքեպիսկոպոս Եզրասին՝ խնդրելով լուսավորել եկեղեցին և քահանա ուղարկել: Ի պատասխան արքեպիսկոպոսը խնդրել է եկեղեցու և հարակից տարածքի սեփականության իրավունքը փոխանցել թեմին և ընդունել կանոնադրություն, ըստ որի ամբողջ իշխանությունը փոխանցվում է Մոսկվայից նշանակված հոգևորականին:

Ուդմուրտիայի հայ համայնքի ղեկավար Մնացական Առաքելյանին խոսքով՝ համայնքը կատարել է վերոնշյալ պայմանները, որից հետո հավելյալ պահանջ է դրվել. համայնքից պահանջել են աշխատավարձ վճարել Մոսկվայից ուղարկված քահանային և թեմի հիմնադրամին փոխանցել 1.2 միլիոն ռուբլի: «Թեմում բոլոր խոսակցությունները փողի մասին է: Կարծես թե սա եկեղեցի չէ, այլ բիզնես կամ առևտրի կետ»,-հավելել է Մոսոյանը:

Մոսկվայից նշանակված քահանան այդպես էլ Իժևսկ չի տեղափոխվել, արդյունքում տեղի հայ համայնքը եկեղեցու տարածքն օգտագործում է ազգային տոները անցկացնելու, երեխաների համար պարապմունքներ կազմակերպելու նպատակով:

Ինչպես հաղորդում է BBC-ն, նման իրավիճակ ստեղծվել է ոչ միայն Իժևսկում: Այս կամ այն փուլում գտնվող կոնֆլիկտների կարելի է ականատես լինել նաև Ալթայում, Կեմերովոյում, Սվերդլովսկում, Նովոսիբիրսկում: Օրինակ՝ Կեմերովոյի հայ համայնքի ներկայացուցիչները որոշել են խաչքարերը օրհնելու համար հրավիրել ռուս քահանաների, քանի որ Հայոց թեմից ասել են, որ խաչքարերը կօրհնեն միայն այն դեպքում, երբ հողի սեփականության իրավունքը փոխանցվի թեմին: Ռուս քահանաները հայկական խաչքարեր օրհնել են նաև Թաթարստանում:

BBC-ն արքեպիսկոպոս Եզրասից հարցազրույց վերցնելու համար դիմել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին, բայց մերժում է ստացել:

Ռուսաստանի հայ համայնքների մեղադրանքները և պահանջները հիմնականում ուղղված են Հայ-առաքելական եկեղեցու ղեկավարության երկու անդամներին՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասին և վերջինիս եղբորը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ գրում է BBC-ն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30