Հայաստանը արցախյան հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ պետք է բանակցի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
«Փաշինյանը (Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան-խմբ.) պետք է հասկանա՝ այն կողմը, որը դուրս կգա բանակցային գործընթացից ազգայնական սադրիչների դրդմամբ, միանշանակ դատապարտված է պարտության: Ուստի նա Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցելուց բացի` այլ ելք չունի: Որքան Հայաստանի ղեկավարությունը արագ շարժվի այս ուղղությամբ, այնքան արագ հայ ժողովուրդը կկարողանա կանգնել կայուն զարգացման և հարևանների հետ խաղաղության ուղու վրա»,-ասվում է Ադրբեջանի գերատեսչության հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ