Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդեվազի բնակիչները նկատել են, որ ծորակից արդեն աղտոտված ջուր է գալիս․ բնապահպան. «Ա1+» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2019 21:45

Ամուլսարի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներին ու հնարավոր վտանգներին անդրադարձան բնապահպաններ Ինգա Զարաֆյանը եւ Քնարիկ Հովհաննիսյանը։

«Ինձ  մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր կառավարությունը ուզում է այդ հանքը շահագործել՝ անկախ նրանից՝ ինչ ռիսկեր են սպասվում մեր հանրապետության տարածքում»,- ասում է Քնարիկ Հովհաննիսյանը։

Բանախոսը նշում է՝  այդ ռիսկերի մասին բազմիցս ասվել է, դրանք անվերականգնելի են։ Քնարիկ Հովհաննիսյանը նշում է, որ  հատկապես ջրային ռեսուրսը շատ նուրբ էկոհամակարգ է, որը ունի «համբերության աստիճան»․

Բնապահպանները նշում են, որ երկրում առկա է մակերևութային հոսք, որը հնարավոր չէ կառավարել, ուղղել։ Գարնանային վարարումների ժամանակ, արդեն առաջացած ձորակների միջոցով, աղտոտված ջրերը կհասնեն Կեչուտի ջրամբար, որն էլ իր հերթին սնում է Սևանը։

«Նույնիսկ հիմա գյուղացիները բողոքում են, որ  կենդանիները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, իսկ Ջերմուկի Գնդեվազ գյուղի բնակիչները նկատել են, որ ծորակից արդեն աղտոտված ջուր է գալիս»,- նշեց Քնարիկ Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30