ilur.am. Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել են ՍԴ դատավոր Արման Դիլանյանի եւ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները` Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Դիլանյանը մասնավորապես գրել է, որ «… Քոչարյանի դիմումի վերաբերյալ գործը ենթակա էր կարճման»:
Թոխյանն էլ եզրահանգել էր, «այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ: …Համոզված եմ, որ սույն գործով Բարձր դատարանը կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերեր որոշակի շտապողականություն` այս բարդ եւ մեծ հանրային հնչեղություն ունեցող խնդրի վերաբերյալ»:
Ի դեպ, ուշագրավ է, որ ի տարբերություն Հրայր Թովմասյանի գլխավորությամբ ՍԴ անդամների օրեր առաջ կայացրած որոշման տեքստի, հատուկ կարծիքների տեքստը ՍԴ կայքից արտատպել չի լինում: