«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չի հետեւել երեկ վերսկսված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը եւ դատարանի մոտ տեղի ունեցած իրադարձություններին, ուստի Aravot.am-ի հետ զրույցում, նա ձեռնպահ մնաց կարծիք հայտնել:
Երեկ դատարանում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իր դատավարությունը դարի ամենախայտառակ դատավարությունն է եւ որ այդ գործում քաղաքական տարր կա: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց`չի ցանկանում մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշմանը, մեր զրուցակիցն ասաց, որ ՍԴ-ի որոշումն անորոշ է եւ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապ չունի:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ