Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի դեմ ճնշումները կուժեղանան. Deutsche Welle-ի անդրադարձը Ամուլսարի խնդրին

Սեպտեմբեր 13,2019 16:15

Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը ռեպորտաժ է պատրաստել Ամուլսարի վերաբերյալ:

««Չենք կարող թույլ տալ հանքի շահագործումը, Ամուլսարը պետք է սար մնա: Կշարունակենք պայքարը, քանի դեռ իշխանությունները չեն փոխել իրենց դիրքորոշումը»,- Deutsche Welle-ին ասել է 24-ամյա Ահարոն Արսենյանը՝ բնապահպանական շարժման ակտիվիստներից մեկը, որը բնակվում է հանքի մոտ գտնվող հարևան գյուղերից մեկում:

Ջերմուկի բնակիչները ընտրում են բնությունը

Այս պահին Ամուլսար տանող բոլոր ճանապարհները գտնվում են ցուցարարների վերահսկողության ներքո, նրանք այստեղ տեղակայել են վագոն-տնակներ և շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: Հանքի բուն տարածքում գտնվում են Lydian Armenia-ի աշխատակիցների դիրքերը, որոնք պահպանում են գույքը: Ինչպես պնդում են ոսկու արդյունահանողները, խոսքը շուրջ 400 միլիոն դոլարի գույքի մասին է… Հաշվարկված է, որ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում Հայաստանն առաջիկա տաս տարիների ընթացքում հարկերի տեսքով տարեկան կստանա 45-50 միլիոն դոլար: Այնուամենայնիվ, իշխանություններին առայժմ չի հաջողվում հանրությանը համոզել հանքի շահագործման նպատակահարմարությունը:

Ակտիվիստների խոսքով՝ դեպի հանք տանող ճանապարհները բացելու վարչապետ Փաշինյանի կոչն անսպասելի էր, քանի որ ավելի վաղ Earthlink & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը հայտարարել էր, որ հանքի սեփականատեր Lydian Armenia-ի ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն և հետևաբար՝ ոչ մասնագիտական: Այս ամենից հետո հանձնարարվել էր հավելյալ ուսումնասիրություն անցկացնել՝ պարզելու շրջակա միջավայրի վրա հնարավոր ռիսկերը: «Բայց եթե վարչապետը խոստացել էր, որ հանքում աշխատանքները կարող են վերսկսվել ապրիլից ոչ շուտ, իսկ այդ ժամանակահատվածը կարելի է օգտագործել ռիսկերի ամբողջական գնահատման համար, ինչո՞ւ է արդեն հիմա խոսում հանքավայրի շահագործման անհրաժեշտության մասին»,-ասել է Արսենյանը:

Ցուցարարները պատրաստ են բանակցություններ վարել միայն հանքը փակելու վերաբերյալ

Տեղի բնակիչները չեն հավատում, որ Ամուլսարում ոսկու արդյունահանումը հնարավոր է առանց էկոլոգիային վնաս հասցնելու: Արսենյանը հավատացած է, որ հանքի շահագործումից հետո Ջերմուկը՝ որպես առողջարանային գոտի այլևս գոյություն չի ունենա:

Ջերմուկի բնակիչները, որոնց հետո DW-ի թղթակիցն ամբողջ օրը շփվել է միաձայն հավաստիացրել են, որ պատրաստ են բանակցություններ վարել իշխանությունների հետ բացառապես հանքի փակման թեմայով: «Այսպիսով, ցուցարարները փաստացի վերջնագիր են ներկայացնում Փաշինյանին՝ կամ հանքը կփակվի կամ ուժի կիրառման պարագայում դիմադրություն ցույց կտան: Կառավարությունը մինչև սեպտեմբերի 20-ը ժամանակ ունի, այս ընթացքում իշխանությունները պետք է վերջնական որոշում կայացնեն Ամուլսարի ապագայի վերաբերյալ: Հակառակ դեպքում ցուցարարները պատրաստ են նոր ակցիաներ կազմակերպել, օրինակ` գործադուլ»:

Ինչպե՞ս լուծել Ամուլսարի խնդիրը

Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Դավիթ Սանդուխչյանը DW-ի հետ զրույցում ասել է, որ եթե անգամ վարչապետը ցանկանում է դադարեցնել հանքի շահագործումը, հազիվ թե հետ վերցնի արտոնագիրը Lydian Armenia-ից: «Փաշինյանը զգուշավոր քաղաքական գործիչ և չի խախտի օրենքը, տվյալ պարագայում Lydian Armenia-ի հետ համաձայնագիրը»,-կարծում է Սանդուչխյանը:

Փաստաբանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում կարևոր դեր է խաղում ակտիվիստների դիրքորոշումը: Նրանք պետք է ստիպեն Lydian Armenia-ին դիմել հայկական դատարան և հասնեն այլընտրանքային փորձաքննության անցկացման, ինչը Փաշինյանը չի կարող անել, քանի որ այդ ամենը կարող է գնահատվել հանքի շահագործման թույլտվությունն ընկերությունից վերցնելու փորձ:

Սանդուչխյանը համոզված է, որ անհրաժեշտ է երկար, քրտնաջան աշխատանք, իսկ առայժմ հասարակությունը շարունակում է թեման թեժ պահել, շարունակել բողոքի ակցիաները ինչպես Ջերմուկում, այնպես էլ մայրաքաղաք Երևանում՝ պահպանելով լարվածություն  ցանցերում: Այս ամենը վկայում է, որ Փաշինյանի դեմ ճնշումները կուժեղանան»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30